Չինաստանում հայտնաբերվել է VII դարի բռնակալի գերեզմանը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 15, 2013 11:13
Չինաստանում հնէաբանները երկրի արևելքում հայտնաբերել են Սույ (581-618թթ) դինաստիայի կայսր Յան-դիի դամբարանը: Այն գտնվում է Հանցզյան քաղաքում: Գիտնականները դամբարանում գտել են պղնձե և մեղեսիկե իրեր, իսկ հիմա այլ իրեր են որոնում, որոնք թույլ կտան հաստատել, որ դրանք պատկանել են Յան-դիին:
Յան դին կառավարել է 604-618 թթ: Հենց այդ ժամանակ է ավարտին հասցվել կարևորագույն նշանակություն ունեցող ջրանցքի կառուցումն ուՉինական մեծ պատի վերակառուցումը: Տեղի գրականության մեջ Յան դին ներկայացված է որպես իր ժամանակի մեծ բռնակալ: Նա անհաջող արտաքին քաղաքականություն էր վարում, հաճախ` ի վնաս ժողովրդի բարեկեցության:
Դիտվել է 1668 անգամ:





Facebook
Tweet This