Կիմ Չեն Ինը հոր և պապի դամբարան է այցելել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 15, 2013 10:05

Այսօր առավոտյան Կիմ Չեն Ինն   այցելել է Կըմսուսանյան հուշահամալիր` Կիմ Իր Սենի ծննդյան օրվա կապակցությամբ: Նա այցելել է այն դահլիճները, որտեղ հանգչում են պապի` հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Կիմ Իր Սենի ու հոր` Կիմ Չեն Իրի աճյունները, ծաղիկների զամբյուղ դրել երկու գեներալիսիմուսների արձանների մոտ:

Այդ համալիրը կառուցվել է 1977-ին: Սկզբում այն օգտագործվել է որպես Կիմ Իր Սենի նստավայր, որտեղ ընդունել է օտարերկրյա առաջնորդներին, նիստեր անցկացրել և հանդիպումներ ունեցել:Շենքում նաև բնակելի տարածքներ են: Սակայն  1994-ին, Կին Իր Սենի մահից հետո այդ առանձնատուն-պալատը վերածվեց դամբարանի:

Դիտվել է 1686 անգամ:
Print Friendly

Leave a Reply