Մեծ Բրիտանիայում խոշորամասշտաբ զորավարժություններ են
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 15, 2013 9:21
Մեծ Բրիտանիայում մեկնարկել են այս տարվա խոշորամասշտաբ զորավարժությունները` Արևմուտքի երկրների ուժերի հետ համատեղ: Զորավարժություններին մասնակցում է զորքերի 3 տեսակ:
Exercise Joint Warrior անունը ստացած զորավարժություններն անց են կացվելու երկրի տարբեր հատվածներում` ծովում, ցամաքում և օդում: Զինծառայողների ընդհանուր թիվը հասնում է 13 հազարի, որոնցից 5 հազարը ներկայացնում են Մեծ Բրիտանիան: Ծովային զորավարժություններին մասնակցելու են 49 ռազմանավեր :
Զորավարժություներին մշակելու են նաև ափամերձ գիծ դեսանտ իջեցնելու հնարքներ, ինչպես նաև կոնկրետ օբյեկտներին ավիացիայի միջոցներով հարված հասցնելու տարբերակներ: Մի շարք օպերացիաներ հակաահաբեկչական ուղղվածություն ունեն:
Զորավարծությունները կավարտվեն ապրիլի 29-ին:
Դիտվել է 1522 անգամ:





Facebook
Tweet This