Թուրքական խորհրդարանին առաջարկվել է վերացնել քորուջուների՝ գյուղական պահակների համակարգը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 15, 2013 20:07

Թուրքիայում Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության պատգամավորական խմբակցության ժողովին քննարկվել է ԹԱՄԺ-ին ներկայացված առաջարկը՝ կապված քորուջուների՝ գյուղական պահակների համակարգի վերացման հետ: Քննարկման ժամանակ Իդրիս Բալուքենը նշել է, որ քրդական հարցի կարգավորման գործընթացի հետ մեկտեղ անհրաժեշտ է արդեն վերացնել քորուջուների համակարգը: Բալուքենը հայտնելով, որ քորուջուների համակարգը նախատեսվել էր որպես ժամանակավոր, սակայն այն վերածվեց մշտականի, նշել է, որ այդ համակարգի վերացումը լրջորեն կնպաստի կարգավորման գործընթացին:
«Anadolu» գործակալությունը հայտնում է, որ Բալուքենի խոսքերով՝ քորուջուներն այժմ մոտ 80 հազարի են հասել: «Այն վերածվել է փոքր մի բանակի, այդ համակարգը պետք է վերացվի»,-ասել է խմբակցության նախագահը: Բոլուքենի կարծիքով՝ կարևոր է, որպեսզի զինաթափվեն ոչ միայն PKK-մարտիկները, այլ ամբողջ տարածաշրջանը: Թուրքական խորհրդարանին ներկայացվող առաջարկի մեջ քորուջուների անձնական իրավունքների, առողջական ապահովության, հոգեբանական ծառայություններից օգտվելու հարցերի վերաբերյալ առանձին օրենք է մշակվելու:
Քորուջուների՝ գյուղական պահակների ինստիտուտը Թուրքիայում ներդրվել է 1980-ականներին՝ ընդդեմ PKK-ի զինյալների դեմ:

Դիտվել է 1058 անգամ:
Print Friendly

Leave a Reply