Կիպրոսի նախագահն ավանդները կորցրած օտարերկրացիներին քաղաքացիություն է առաջարկում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 15, 2013 9:02

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ “տնտեսության առողջացման եվրոպական ծրագրի հետևանքով 3 մլն և ավելի կորցրած  օտարերկրյա ներդրողներին Կիպրոսի քաղաքացիություն կառաջարկի:

Առաջարկությունը վերաբերում է այն ավանդատուներին,ովքեր ներդրում են կատարել մինչև 2013-ի մարտի 15-ը: Նրանց թվում քիչ չեն նաև ռուսաստանցիները:

Սնանկության եզրին կանգնած Կիպրոսը  ստիպված էր երկրի մեծությամբ երկրորդ  բանկը վերակառուցել, իսկ խոշոր ներդրումներն էլ հարկադիր օտարվել են պարտքերը փակելու համար: Դրա փոխարեն երկիրը ստացել է 10 մլրդ եվրո միջազգային պարտք:

Դիտվել է 1853 անգամ:
Print Friendly

Leave a Reply