Հրդեհներ Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 15, 2013 8:44

Հրդեհ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին

Ապրիլի 14-ին, ժամը 15.51-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ – Նոր Գեղի ավտոճանապարհին` ջերմոցների մոտակայքում, այրվում է պտղատու այգի:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.14-ին, մարվել` 16.22-ին: Պարզվել է, որ Եղվարդ – Նոր Գեղի ավտոճանապարհի 9-րդ կմ-ի մոտակայքում այրվել է 20 քմ խոտածածկ տարածք, 5 ծիրանենի և 1 ուռենի:

Այրվել են կառուցատարրեր

Ապրիլի 14-ին, ժամը 09.10-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի 1-ին փողոցում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.32-ին, մարվել` 10.36-ին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սամվել Հայրապետյանին պատկանող Խաչիկ գյուղի 20-րդ փողոցի թիվ 5/1 տանը կից խորդանոցի տանիքում: Խորդանոցում այրվել են կենցաղային իրեր և տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 20 քմ:

 

Ծուխ է դուրս գալիս

Ապրիլի 14-ին, ժամը 17.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության փողոցի թիվ 32 շենքի տանիքից ծուխ է դուրս գալիս:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.02-ին, մարվել` 18.07-ին: Այրվել են շենքի տանիքի փայտյա կառուցատարրերը` 10 քմ:

Դիտվել է 949 անգամ:
Print Friendly

Leave a Reply