ՃՏՊ Նալբանդյան փողոցում և Երևան-Սևան ավտոճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 15, 2013 8:27

Նալբանդյան փողոցում

Ապրիլի 14-ին, ժամը 21.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 130 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա մեկ տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում են բախվել «Տոյոտա» մակնիշի 34 TO 247 պ/հ (վարորդ՝ Ալեքսանդր Յակովլև ծնվ. 1988թ.) և «ԲՄՎ» մակնիշի 34 SD 304 պ/հ (վարորդ՝ Մանուկ Հովհաննիսյան ծնվ. 1980թ.) ավտոմեքենաները:
Փրկարարները «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել տուժած Մ.Հովհաննիսյանին:

ՃՏՊ-ի հետևրանքով Ա.Յակովլևը, Մ.Հովհաննիսյանը և ուղևորներ Մերի Հովհաննիսյանը (ծնվ. 1986թ.), Ջուլիետա Հովեյանը (ծնվ. 1961թ.) և Խաչիկ Միքայելյանը ( ծնվ.1996թ.), տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սրբ. Գր.Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Բժիշկները Ա.Յակովլևի, Մ.Հովհաննիսյանի, Ջ.Հովեյանի, Խ.Միքայելյանի վիճակները գնահատել են միջին ծանրության, իսկ Մանուկ Հովհաննիսյանինը՝ ծանր:

Հրշեջ-փրկարարները կատարել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Երևան-Սևան ավտոճանապարհին

Ապրիլի 14-ին, ժամը 16.15-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան – Սևան ավտոճանապարհին` Հրազդան քաղաքի ճանապարհային ոստիկանության պահակակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է տուժած. անհրաժեշտ է շտապօգնության բրիգադ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան – Սևան ավտոճանապարհի 39-րդ կմ-ին «ՎԱԶ 2102» մակնիշի 21 ԼՕ 127 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Երվանդ Մամյան, ծնվ.1964 թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչից ուղևոր Նատաշա Մամյանը (ծնվ.1968թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ – փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Դիտվել է 1026 անգամ:
Print Friendly

Leave a Reply