Գյումրիում նշվեց ոստիկանության օրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 14, 2013 0:48

1988թ. ստեղծվեց ՀՀ ներքին գործերի նախարարությունը, որն այսօր 95 տարեկան է: 2001թ. ապրիլի 16-ին այս նախարարությունը վերանվանվեց ոստիկանություն, ինչից հետո այդ օրը հայտարարվեց ոստիկանության օր: Այսօր այդ կապակցությամբ տոնական միջոցառում էր կազմակերպվել Գյումրիում` առանց մայրաքաղաքային հյուրերի: Դրամատիկական թատրոնի դահլիճում հնչեցին հայ ոստիկանին ու ոստիկանության ստեղծմանն ուղղված բազմաթիվ ուղերձներ ու ելույթներ: Շիրակի մարզի մի շարք ոստիկաններ պարգևատրվեցին կրծքանշաններով, մեդալներով ու պատվոգրերով: Ելույթներով հանդես եկան Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակի մարզային ոստիկանության պետի տեղակալ Համլետ Կիրակոսյանը, ռուսական զորամասերի ներկայացուցիչներ: Հոգևոր առաջնորդն իր խոսքում նշեց. “Եթե ոստիկանությունում կա թերություն, դա մեր թերությունն է, եթե ոստիկանը վատն է` մեր ոստիկանությունն է: Բայց ես կարող եմ վստահաբար ասել, որ ոստիկանությունը լուրջ բարեփոխումների մեջ է և մաղթում ենք, որպեսզի դրանք իրենց տրամաբանական, օրինական և Աստծո նայվածքի ներքո ճիշտ վախճանին հասնեն: Թող երկիրը խաղաղ լինի, ոչ մի անօրինականություն չլինի, որպեսզի ոստիկանները ստիպված չլինեն ուժ կիրառելու և օրինականություն հաստատելու”:
Միջացառումը շարունակվեց տոնական համերգային ծրագրով:

Դիտվել է 920 անգամ:
Print Friendly

Leave a Reply