«Բացահայտվելու է, թե երևանցիներն ինչքանով են տարբերում քաղաքականությունը բարեգործությունից». Վիոլետ Գրիգորյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 14, 2013 0:29

Գրող Վիոլետ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում կարծիք է հայտնել, որ սպասվող ավագանու ընտրություններում , թեժ մրցակցությունն ընթանալու է ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու «Երևան դաշինք»-ի միջև:

«Ես երևանցի չեմ ու չեմ մասնակցելու ընտրություններին, բայց երևանցիներին նկարագրեմ Աբովյանից երևացող պատկերը: Ուրեմն, թեժ մրցակցությունն ընթանալու ա ՀՀԿ-ի և ամենաշատ ձայներ հավաքած ԲՀԿ-ի ու «Երևան դաշինք»-ի միջև: ԲՀԿ-ն մի քանի անգամ ցույց ա տվել ՀՀԿ-ի դեմ գնալու իր` մինչև մարագ վազքը, բայց «բարեգործությունների» մասով ավելի երկար ա վազել, էնպես որ, մրցակցությունը իսկապես թեժ ա լինելու և բացահայտելու ա, թե երևանցիներն ինչքանով են տարբերում քաղաքականությունն ու բարեգործությունն իբրև «քաղաքական» գործիք», – գրել է Վիոլետ Գրիգորյանը:

Դիտվել է 1373 անգամ:
Print Friendly

Leave a Reply