Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի երիտասարդների չեմպիոն
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | April 14, 2013 0:32
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում +94 կգ քաշային կարգում հայտավորված Հայաստանը ներկայացուրիչ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ հաղթող: 16-ամյա Մարտիրոսյանի երկամարտի արդյունքն է 365 (165 + 200) կգ:
Երկրորդ տեղը զբաղեցրած իրանցի Ալիրեզա Սուլեյմանին 7 կգ մեր ծանրորդից պակաս բարձրացրեց`՝358 (166+192) կդ: Ղազախստանի ներկայացուցիչ Սելիմախան Աբուբակարովը կանգնեց պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին` 351 (160+191) կգ:






Facebook
Tweet This
Email This Post
