Փարիզյան մետրոյի անտուն բնակիչները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 13, 2013 21:25

Փարիզյան մետրոն դարձել է անտուն ֆրանսիացիների բնակության վայրը, որոնց թիվը օրեցօր ավելանում է։ Ֆրանսիան Եվրոպայի լավ տնտեսություն ունեցող երկրորդ երկիրն է, չնայած դրան՝ այստեղ 8 մլն աղքատ կա, որոնց թվի հետ միասին աճում է նաև գործազուրկների ու անտուն մնացածների թիվը։ Եթե Եվրոպայում ընդհանուր առմամբ 3 մլն անտուն կա, ապա Ֆրանսիայում նրանց թիվը հասնում է 60 հազարի։
«Anadolu» գործակալությունը գրում է, որ մայրաքաղաք Փարիզի մետրոն դարձել է նման անտուն մարդկանց բնակավայրը։ Այստեղ նրանք տաքանում են և ապաստան գտնում վատ եղանակին։ Առավոտյան աշխատանքի շտապող ֆրանսիացիները անտարբերորեն անցնում են այդ անտուն մարդկանց կողքով և նստում վագոններ։ Այս երևույթը այնքան տարածված է դարձել, որ այն արդեն ոչ ոքի չի հետաքրքրում։

Դիտվել է 1366 անգամ:
Print Friendly

Leave a Reply