Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է քաղաքային ջերմատուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 13, 2013 20:10

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի քաղաքային ջերմատուն, ծանոթացել մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման ուղղությամբ ընթացիկ աշխատանքներին: Ներկայացնելով ջերմատանն աճեցվող ծաղկատեսակներն ու դրանց ծավալները` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ այս տարի արտերկրից ներկրվել և ջերմատանն աճեցվում է շուրջ 1 մլն 200 հազար ծաղկասածիլ, ևս 800 հազարը տեղում է աճեցվել: Շուտով ծաղկասածիլները կտեղափոխվեն և մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կզարդարեն փողոցները, մայթերը, սիզամարգերն ու հանգստի գոտիները: Հենց այստեղ աճեցված ծաղիկներով են ստեղծվելու նաև ծաղկային հետաքրքիր կոմպոզիցիաները:
Ընդհանուր առմամբ ծաղկապատ տարածքների ծավալը մայրաքաղաքում այս տարի կավելանա 1.5 հեկտարով և, շուրջ 2 մլն 200 հազար ծաղկասածիլների շնորհիվ, կկազմի ավելի քան 7 հեկտար:
<>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Բնապահպանության վարչության պետը նաև տեղեկացրել է, որ ապրիլի 14-ին հայտարարված համաքաղաքային ծառատունկը պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնեու համար նախապատրաստական բոլոր աշխատանքները կատարվել են: Նշվել է նաև, որ այս տարի, միայն գարնանային ծառատունկի շրջանակում, մայրաքաղաքում կտնկվի շուրջ 40 հազար ծառ և թուփ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1676 անգամ:
Print Friendly

Leave a Reply