էլեկտրոնային ծխախոտը կարող է երեխաներին ծխող դարձնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 13, 2013 18:06

Ֆիլիպինների առողջապահության նախարարությունը հանրությանը զգուշացրել է էլեկտրոնային ծխախոտների օգտագործման վնասակարության մասին՝ ընդգծելով, որ ծխախոտին փոխարինողը կարող է երեխաներին ծխողներ դարձնել:

Բարձր հարկերի պատճառով ծխախոտ ծխելը Ֆիլիպիններում դարձել է թանկ հաճույք, այդ իսկ պատճառով երկրում արագորեն աճում է էլեկտրոնային ծխախոտներ օգտագործողների թիվը:
Սննդի  և դեղորայքի վարչության գլխավոր տնօրեն Քենեթ Հարթիգան-Գոն ժխտել է այն հայտարարությունները, համաձայն որոնց էլեկտրոնային ծխախոտները օգնում են մարդկանց դադարեցնել ծխելու սովորույթը:
«Կամա թե ակամա էլեկտրոնային ծխախոտները երեխաների և երիտասարդների շրջանում խթանում է ծխելը: Այս կերպ նրանք ավելի քիչ են վախենում ծխելու վտանգներից և ռիսկերից», – ասել է նա:
Համաձայն առողջապահության նախարարության տվյալների՝ հինգ ֆիլիպինցուց մեկը ծխում է:
Դիտվել է 2089 անգամ:
Print Friendly

Leave a Reply