Մոտ օրերս տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 13, 2013 17:54

Հավանաբար մոտ օրերս տեղի կունենա Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպումը:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Ալի Ահմեդ Սալեհին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

Թեև նշվում է, որ հանդիպումը տեղի է ունենալու Էրզրումում (Թուրքիա), սակայն ամսաթիվն անհայտ է:

Այս հանդիպումը նախատեսված էր անցկացնել դեռևս 2012թ. նոյեմբերի 28-ին, սակայն որոշ պատճառներով հետաձգվել էր:

Նշենք, որ նման ձևաչափով առաջին հանդիպումը տեղի էր ունեցել Ուրմիա քաղաքում (Իրան), երկրորդը`Նախիջևանում (Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն):

Դիտվել է 1510 անգամ:
Print Friendly

Leave a Reply