Բալիում ծովի մեջ վթարված ինքնաթիռի 172 ուղևորները հրաշքով փրկվել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 13, 2013 16:51

Ըստ տեղեկությունների՝ ինդոնեզական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռը այսօր վայրէջքի պահին վթարվել է Բալիի ափի մոտակայքում:

Նախնական վարկածի համաձայն՝ ինքնաթիռին չի հաջողվել վայրէջք կատարել հողի վրա և ընկել է ջուրը:

Անմիջապես դեպքի վայր է ժամանել շտապօգնության ծառայությունը ինքնաթիռի ուղևորներին փրկելու համար:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռի բոլոր 172 ուղևորները փրկվել են:

Ուղևորներից շատերը նախօրոք դուրս էին ցատկել արտակարգ իրավիճակների համար նախատեսված դռնից և փոքրիկ նավակներով հասել ափ:

Ինքնաթիռից դուրս բերվելուց հետո ուղևորներին տեղափոխել են օդանավակայանի տերմինալ բուժօգնություն ստանալու համար:

Օդանավակայանի աշխատակիցները հայտնում են, որ ուղևորների թվում կան վիրավորներ, սակայն նրանց վնասվածքների վտանգավորության աստիճանը հայտնի չէ:

Ուղևորների մի մասը հավաքվել էր օդնավակայանում՝ փորձելով պատասխանել ոստիկանների և օդնավակայանի աշխատակիցների հարցերին, որոնք փորձում էին հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

Բալիի միջազգային օդանավակայանի պաշտոնյան հայտնում է, որ անձնակազմի բոլոր անդամները և ուղևորները այժմ ապահով են, իսկ վթարի պատճառները պարզ կլինեն որոշ ժամանակ անց՝ ավելացնելով, որ վթարը բարեբախտաբար տեղի է ունեցել ջրի ծանծաղ հատվածում:

 

Դիտվել է 1215 անգամ:
Print Friendly

Leave a Reply