Իսրայելը էներգետիկ ոլորտում համագործակցության առաջարկ է արել Թուրքիային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 13, 2013 16:23

Իսրայելը ցանկանում է Թուրքիայի միջոցով իրացնել 1.5 տրիլիոն մ³ բնական գազի պաշարը, որը գտնվում է Արևելյան Միջերկրածովյան տնտեսական գոտում, հաղորդում է թուրքական “Սոնդաքիքա” կայքը:

Իսրայելի արտգործնախարարության էներգետիկ ոլորտի հատուկ ներկայացուցիչ Մայքլ Լոտեմը Անկարայում հայտարարել է, որ Թուրքիայի տարածքով իսրայելական գազի արտահանումը երկու երկրների համար շահութաբեր կլինի: “Ըստ իս`ամենալավ այլընտրանքը Թուրքիան է: Տարածաշրջանային խնդիրները լուծելու համար էներգետիկ ոլորտը պետք է օգտագործենք որպես միջոց: Տարածաշրջանը դրա կարիքը ունի”,-ասել է նա:

Ըստ թուրքական թերթի`նման առաջարկը վկայում է “Թուրքիայի դիվանագիտական ուժի և աշխարհաքաղաքական նշանակության մասին”:

Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ներողություն է խնդրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից՝ 2010-ին Իսրայելի կողմից շրջափակված Գազա մեկնող ակտիվիստների նավատորմի վրա հարձակվելու համար: Միջադեպի հետևանքով 9 թուրք էր զոհվել: Իսրայելը փոխհատուցում վճարելու պատրաստակամություն է հայտնել:

Դիտվել է 1379 անգամ:
Print Friendly

Leave a Reply