Նախատեսվում է Վեդի գետի վրա կառուցել ջրամբար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 13, 2013 14:00

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր այցելել է Վեդիի ապագա ջրամբարի կառուցման վայր` Արարատի մարզի Գոռավան համայնքի տարածքում:

Ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ Ա. Գեւորգյանը ծանոթացել է ապագա ջրամբարի տեղանքին, քննարկվել են ջրածածկ տարածքի, ջրամբարի կառուցման հետ կապված մի շարք հարցեր:

Ջրամբարի կառուցման ծրագրի իրականացման համար հայկական կողմը ներկայումս բանակցություններ է վարում Զարգացման ֆրանսիական գործակալության հետ: Նախատեսվում է Վեդի գետի վրա կառուցել 20 մլն խմ ընդհանուր ծավալով, 70 մ պատվարի բարձրությամբ ջրամբար:

Այն հնարավորություն կտա շուրջ 2744 հա հողատարածքի ոռոգումն իրականացնել ինքնահոս եղանակով` ներկայիս մեխանիկականի փոխարեն: Արդյունքում մի շարք ջրհան կայաններ կհանվեն շահագործումից, ինչը կնպաստի նաեւ համակարգի առավել արդյունավետ գործունեությանը:

Դիտվել է 888 անգամ:
Print Friendly

Leave a Reply