Թուրքիայում մտադիր են «Ստամբուլ» անունով նեղուց կառուցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 13, 2013 13:53

Թուրքիայում մտադիր են նավերի համար նոր նեղուց կառուցել: Նեղուցը ունենալու է 45 կմ երկարություն: Այս մասին հաղորդում է “Vesti.az” կայքը:

Այն կմիացնի Սև և Մարմարա ծովերը: Նպատակը Բոսֆորի նեղուցում ծանրաբեռնված նավարկությունը թեթևացնելն է: “Ստամբուլ” կոչվող նեղուցի նախագիծը, որը դեռևս 2011թ. ընտրություններից առաջ մշակվել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, զուգահեռ կձգվի Բոսֆորի հյուսիսարևմտյան մասով:

Դիտվել է 935 անգամ:
Print Friendly

Leave a Reply