Ճապոնիայում երկրաշարժից տուժել է 16 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 13, 2013 13:38

Ճապոնիայում 5,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել այսօր առավոտյան երկրի հարավ-արևմուտքում.տուժել է առնվազն 16 մարդ:

Ստորգետնյա ցնցումները մի քանի մարզերում հանգեցրել են  ոչ մեծ ավերածությունների: Ցունամիի վտանգ չկա, սակայն տարերային աղետի պատճառով երկաթուղային տրանսպորտի աշխատանքի ընդհատում է եղել, իսկ “Կանսայ” օդանավակայանը ժամանակավորապես փակվել էր: Ճապոնիայի միակ աշխատող ատոմակայանում նույնպես ոչ մի շեղում չի արձանագրվել:

Դիտվել է 1503 անգամ:
Print Friendly

Leave a Reply