1-ին կարգի հաշմանդամ Րաֆֆի Հովհաննիսյանն իր կնոջ հետ միասին հայտնվել է անելանելի դրության մեջ (տեսանյութ)

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 13, 2013 13:43

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն հաղորդագրություն է տարածել, որ գյումրեցի 1-ին կարգի հաշմանդամ Րաֆֆի Հովհաննիսյանն իր կնոջ հետ միասին հայտնվել է անելանելի դրության մեջ: Անցած մեկ տարում նա զրկվել է երկու ոտքից: Իսկ սոցիալական նպաստների տրամադրման ոլորտում այսպես կոչված բարեփոխումներից հետո նրանց ընտանիքը ՝ հաշվառման հետ կապված խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ զրկվել է նաև սոցիալական նպաստից: Ամուսինները մեկ տարի է` ժամանակավորապես բնակվում են հարազատներից մեկի վարձակալած խարխուլ և անձրևի կաթոցներից անպաշտպան, բառիս բուն իմաստով խոնավ մի խրճիթում, որը սեփականատերը քանդելու պատճառաբանությամբ պահանջում է անհապաղ ազատել:

Դիտվել է 1147 անգամ:
Print Friendly

Leave a Reply