Նյու Յորքում կրկին որոնում են սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի աճյունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 13, 2013 12:50

Նյու Յորքի իշխանությունները հայտնել են, որ վերսկսել են 2011-ի սեպտեմբերի 11-ի Համաշխարհային առևտրի տան  վրա կատարված ահաբեկչական հարձակման  հետևանքով  զոհերի աճյունների որոնման աշխատանքները: Հայտնվում է, որ սկսվել է շենքի ավերակներում  մարդկային աճյունների որոնման վերջին փուլը: Ավերակները,որոնց  տեղափոխման համար պահանջվել էր 60 բեռնատար, կհետազոտեն 10 շաբաթ:  Հույս կա, որ ԴՆԹ-ի թեստերի միջոցով կհաջողվի  հայտնաբերել մնացած զոհերին:

Պաշտոնական տվյալներով, ահաբեկչության հետևանքով զոհվել էր 2750 մարդ, որոնցից մինչ օրս հաջողվել է միայն 1634-ին ճանաչել:

Դիտվել է 1747 անգամ:
Print Friendly

Leave a Reply