Երկու ամիս կանգառում` սպասումով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 13, 2013 12:38

Վիտալի Շահնազարովը Իրկուտսկի բնակիչ է: Երթուղայինի ուղևորներն արդեն երկրորդն ամիսն է տեսնում են նրան կանգառում կանգնած, օրվա նույն ժամին, ծաղիկները ձեռքին:

33-ամյա տղամարդը դիմավորում ու ճանապարհում է № 80 ավտոբուսը, որում ծանոթացել է իր երազների կնոջ հետ:

“”Ես պատահաբար նրան հրեցի, իսկ հետո ծիծաղեցինք, զրուցեցինք, ապա իջանք կանգառում, զբոսնեցինք, պայմանավորվեցինք հանդիպել հաջորդ օրը: Հետո պարզվեց, որ տպավորության ազդեցությամբ մոռացել եմ անգամ նրա հեռախոսահամարը գրել: Սակայն միևնույն է, եկա ու այդ օրը սպասեցի նրան մինչև երեկոյան ժամը 10-ը”:

Երբ աղջիկը չեկավ հանդիպման, Վիտալին որոշեց` ինչ էլ լինի` գտնելու է նրան: Տղամարդը հայտարարություններ տեղադրեց քաղաքի  համացանցային բոլոր ֆորումներում, իսկ ինքն էլ արդեն 2 ամիս անընդմեջ գալիս է այն կանգառ, որտեղ էլ հանդիպել էր Մարիանային:

“Դե հնարավոր է, որ մոռացել է: Ես էլ կարծում եմ, որ պետք է սպասեմ: Ընդհանրապես ես երբեք չեմ հավատացել առաջին հայացքից սիրուն, սակայն այս դեպքում ես եմ սիրահարվել մինչև ականջներիս ծայրը: Նա երկար մուգ գույնի մազեր ունի, ես հիշում եմ նրա կանաչ քարով ականջօղերը ու 2 մատանին: Նա հագել էր փիրուզագույն բաճկոն և երկնագույն  ջինս:Մարիանա, եթե դու ինձ տեսնում ես, ես իսկապես սիրում եմ քեզ ու սպասում”:

“Ես գիտեմ, որ նա ապրում է այս շրջանում, որոնել եմ նրան բոլոր փողոցներում, սակայն` անարդյունք: Ես աստված եմ կանչում, որ մենք կրկին հանդիպենք: Աշխատանքից առաջ ու հետո այստեղ եմ վազում`  նրան տեսնելու հույսով: Ես գիտեմ, որ մի անգամ բախտս կբերի”:

Դիտվել է 1726 անգամ:
Print Friendly

Leave a Reply