Ամերիկացի աշակերտն իր ծննդյան օրը մահացել է սոֆթբոլի հարվածից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 13, 2013 11:41

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի  Ռամոնա ավագ  դպրոցի աշակերտ Թայլոր Դորմանը ուրբաթ օրը “Over the Line” մրցույթում խաղալիս մահացել է սոֆթբոլով կրծքին հարված ստանալուց հետո:

Հարվածից 20 րոպե անց տղան ֆուտբոլի դաշտում վայր է ընկել: Տեղում բժշկական օգնություն ստանալուց հետո բժիշկներին չի հաջողվել լիովին նրան ետ բերել: Մոտակա բուժկենտրոն տեղափոխելուց ժամեր անց տղան մահացել է:
Հարվածը ստանալուց անմիջապես հետո տղայի զգացողությունը լավ է եղել, չեն եղել լուրջ վնասվածքի նշաններ: Նա նաև կատակել է իրեն հարված հասցրած աշակերտի հետ: Դորմանը Ռամոնայում աշակերտների կողմից սեր ու հարգանք վայելող տղաներից էր:
Նրա ընկեր Էլլա Եվանսը “Union-Tribune”-ի հետ հարցազրույցում ասել է, որ նա կարծես բոլորի եղբայրը և լավագույն ընկերը լիներ:
Մահվան օրը Դորմանը նշում էր իր 16-ամյակը:
Դիտվել է 1116 անգամ:
Print Friendly

Leave a Reply