Բոլշոյ թատրոնի բալետի աստղ Ցիսկարիձեն դատի է տվել թատրոնին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 13, 2013 11:34

Ռուսաստանի Բոլշոյ թատրոնի բալետի աստղ Նիկոլայ Ցիսկարիձեն  դատի է տվել թատրոնին իրեն դիտողություն անելու համար, քանի որ լրատվամիջոցներին տված հարցազրույցներում Ցիսկարիձեն  քննադատել էր Բոլշոյի ղեկավարությանը:

Քննադատելով գլխավոր տնօրեն Անատելի Իկսանովի գործունեությունը՝ 39-ամյա պարողն առաջարկել է, որ ինքը ղեկավարի թատրոնը:
Ցիսկարիձեն դատարանից ցանկանում է չեղյալ հայտարարել Բոլշոյի կողմից իրեն կատարված դիտողությունները, որոնք կարող են օգտագործվել իր դեմ և աշխատանքից հեռացման պատճառ դառնալ:
Ուրբաթ օրը դատարանում իր հասցեին վիրավորանք լսելուց հետո նա հայտարարել է, որ ինքը Բոլշոյն է:
Բոլշոյի իրավաբանները հաստատել են, որ թատրոնը մերժել է Ցիսկարիձեին ուղղված դիտողությունները չեղյալ համարելու առաջարկը:
Լրատվամիջոցներին տված իր հարցազրույցում Ցիսկարիձեն համեմատել է թատրոնի մթնոլորտը ստալինյան ժամանակաշրջանի հետ և կոչ է արել ազատել թատրոնի ներկայիս ղեկավարությանը և իրեն հանձնել պատասխանատվությունը:
Ցիսկարիձեի փաստաբան Սվետլանա Վոլոդինան ասել է, որ Բոլշոյն իրավունք չունի առանց նրա թույլտվության հարցազրույցներ տալու համար պատժել արտիստին՝ համարելով դա խոսքի ազատության սահմանափակում:
Դիտվել է 788 անգամ:
Print Friendly

Leave a Reply