Գիտնականները գտել են չղջիկ, որը նման է պանդայի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 13, 2013 12:14

Ամերիկայի Բաքնելա համալսարանի կենսաբանների միջազգային խումբը Հարավային Սուդանում հայտնաբերել է չղջիկների ընտանիքի մի նոր տեսակ, որն արտաքինով նման է պանդայի:

Ուսումնասիրությունների արդյունքում, նրանք եզրակացրեցին, որ կենդանին այնքան հազվագյուտ է, որ  կարելի է  դասակարգել որպես նոր  տեսակ:

“Իմ ուշադրությունը գրավեց այս չղջիկի անսովոր գեղեցիկ գունավորումը: Նա շատ նման է պանդայի:  Ես  երբեք  նման բան չեմ տեսել”, ասել է համալսարանի դոցենտ Դիեն Ռիդերը:

Հիմա նրանք վերադառնալու են ԱՄՆ ու փորձելու են որոշել, թե  այս չղջիկը նման է Կոնգոյում 1939-ին  հայտնաբերվածի լուսանկարին:

“Գործընկերների հետ խորհրդակցելով, մենք հանգել ենք այն եզրակացության, որ սա ոչ մի հայտնի տեսակի նման չէ: Մեզ հաջողվել է բնության եզակի երևույթ գտնել”,ասել է գիտնականը:

Իր հոդվածում, որը տպագրվել է գիտական ամսագրերից մեկում, գիտնականը այս չղջիկը  նոր տեսակի մեջ է դասակարգել, որն անվանել են Niumbaha:

Դիտվել է 1732 անգամ:
Print Friendly

Leave a Reply