Առաջատարը հաղթեց առանց Սերգեյ Մովսիսյանի մասնակցության

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 13, 2013 10:14

Լոո քաղաքում շարունակվող շախմատի Ռուսաստանի թիմային  առաջնության 5-րդ տուրում Սանկտ Պետերբուրգի շախմատի ֆեդերացիայի թիմը 3,5:2,5 հաշվով հաղթելով «Յուգրային», 19,5 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը: Հաղթող թիմի կազմում հանդես եկող Սերգեյ Մովսիսյանին այդ մրցախաղում հանգիստ էր տրվել:

Առաջատարին մեկ միավոր է զիջում «Մալախիտը», որը 4:2 հաշվով պարտության մատնեց «Կազանին»: «Պերսպեկտիվան» 2,5:3,5 հաշվով զիջեց «Պոլիտեխնիկին»: Առաջին խաղատախտակի վրա Արթուր Գաբրիելյանը ոչ-ոքի խաղաց Դմիտրի Կոկորևի հետ: Գոռ Հայրապետյանն էլ հաշտություն կնքեց Սերգեյ Վոկարեևի հետ:

Մրցաշարում առաջին հաղթանակը տոնեց «Ատոմը»` 4,5:1,5 հաշվով առավելության հասնելով հետնապահի` Կալուգայի մարզի թիմի նկատմամբ: Իրենց մրցախաղերը շահեցին Վահե Բաղդասարյանը, Գևորգ Հարությունյանը և Տիգրան Սիմոնյանը, իսկ Գեորգի Պողոսյանը պարտվեց: «Ատոմը» 9 միավորով 16-րդ տեղում է: Թիմի կազմում լավագույն արդյունքը ցույց է տվել Վահե Բաղդասարյանը, որն ունի 3 միավոր: Ընդ որում, նա վերջին 3 տուրերում հաղթել է մրցակիցներին: 2,5 միավոր է վաստակել Գևորգ Հարությունյանը:

 

Դիտվել է 998 անգամ:
Print Friendly

Leave a Reply