Հաղթանակ` սկզբունքային խաղում

Օրվա լուր | | April 13, 2013 9:45

ՖԻՄԱ-ի մարզասրահում անցկացվող մինչև 14 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության 3-րդ տուրում սկզբունքային պայքարում ընթացավ երկրորդ ենթախմբում ընդգրկված Աջափնյակի և Ալավերդիի հավաքականների հանդիպումը: Բանն այն է, որ երկու թիմերն էլ նախորդ խաղերում չէին պարտվել, իրենց օգտին երկուական հաղթանակ էին գրանցել և առջևում էին: Աջափնյակի ներկայացուցիչներն առաջին խաղակեսում առջևում էին 15:13 հաշվով: Ի վերջո, նրանք առավելության հասան 28:23 հաշվով: Գավառի հավաքականն էլ հաղթեց Շենգավիթի ներկայացուցիչներին` 24:15 (16:9):

Աջափնյակի ընտրանին վաստակած 6 միավորով ենթախմբում գրավեց առաջին տեղը: Ապա հաջորդեցին Ալավերդիի (4 միավոր), Գավառի (2), Շենգավիթի (0) հավաքականները:

Առաջին խմբում ընդգրկված Արցախի  և Վանաձորի հավաքականների մրցամարտում  արցախցիներն առավելության հասան 28:25 (17:14) հաշվով:  Իսկ ահա,ՀՄԴ-ի հավաքականն ուժեղ էր  ԽՄՕՄՄ-ի թիմից` 28:17 (15:9):

Առաջին ենթախմբում թիմերը տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` ՀՄԴ (6 միավոր), Արցախ (4), Վանաձոր (2), ԽՄՕՄՄ (0):

Դիտվել է 978 անգամ:
Print Friendly

Leave a Reply