«Իշխանությունը հրաժարական է տալու». – Րաֆֆի Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 13, 2013 8:48

Այսօր Ազատության հրապարակում կայացած հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանից այդպես էլ չլսեցինքհանրությանն ամենից շատ հուզող հարցերից մեկի պատասխանը` թե որն էր «Ժառանգության» առաջնորդիՄոսկվա կատարած այցի պատճառը: Միայն հանրահավաքից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողներինասաց, որ դա մասնավոր այց էր, որի մասին ինքը կպատմի ավելի պատեհ առիթով:

 

Մինչ այդ, չնայած վերջին օրվա ընթացքում փորձագիտական այն վերլուծություններին, թե ապրիլի 9-ին թույլտված սխալներից հետո ժողովուրդը կհիասթափվի իր «առաջնորդից», Ազատության հրապարակը կրկին լեցունէր:

 

Րաֆֆի Հովհաննիսյանը չշրջանցեց իրեն վերագրվող սխալների թեման. «Ես կարող է լիքը սխալներ գործած լինեմ,բայց խոսատցա ձեզ, որ ոչ մի արյուն չի լինելու: Եվ ամոթ նրանց, ովքեր ապրիլի 9-ին իմ մեկ ժամվաբացակայությունից օգտվելով ուզում էին ժողովրդին բոմժ համարել»:

 

Խոսելով իր շարժման հեռանկարների մասին «Ժառանգության» առաջնորդը նշեց, որ պետք է ստեղծելհամազգային ճակատ, որը կբերի հաղթանակ մեր հայրենիքին:

 

«Մենք պատրաստ ենք ամեն օր եւ ամեն գիշեր, ուժ տալով իրար փոխել երկիրը: Այս իշխանությունըհրաժարական է տալու», – հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

 

 

Դիտվել է 1097 անգամ:
Print Friendly

Leave a Reply