Թուրքիայում աշակերտները կարծում են, որ հարմար առիթի դեպքում հայերն իրենց վնաս կհասցնեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 12, 2013 20:46

Թուրքիայի Ադանա քաղաքի դպրոցներում ուսուցիչների և աշակերտների շրջանում սոցհարցում է անցկացվել:

Ինչպես տեղեկացնում է “Հայ թերթ”-ը, Ադանայում Eğitim-Sen կրթական արհմիության կողմից 800 ուսուցչի և 1066 աշակերտի հետ անցկացրած սոցհարցման արդյունքում պարզվել է, որ աշակերտների 70 տոկոսը համարում է, որ հարմար առիթի դեպքում երկրում ապրող հայերը, հույները և հրեաները վնաս կհասցնեն Թուրքիային։

Հարցվածների 51%-ը կարծում է, որ “թուրքը թուրքից բացի ընկեր չունի”:

Դիտվել է 1432 անգամ:
Print Friendly

Leave a Reply