Պապուա Նոր Գվինեայում որոշել են վերացնել կախարդության մասին օրենքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 12, 2013 21:13

Պապուա Նոր Գվինեայի վարչապետ Պիտեր Օ’Նիլը խոստացել է  երկրի տարածքում գործող կախարդության մասին օրենքը վերացնել: Նա  հայտնել է, որ այդ հարցը երկրի խորհրդարանի առաջիկա նիստերից մեկում կդրվի ու այն “անհեթեթ” ու “բարբարոսական” է անվանել:

Առաջներում բազմիցս այդ հարցը բարձրացվել է: Քննարկումները  վերսկսվեցին մի քանի “կախարդի” մահապատժի կապակցությամբ արձագանքներից հետո: 2013-ի փետրվարին Մաունթ Հագեն քաղաքում հաշվեհարդար էին տեսել 20-ամյա մի բնակչուհու հետ: Նա մեղադրվում էր կախարդության միջոցով   մի տղայի սպանության մեջ, որից հետո երեխայի բարեկամները աղջկան ողջակիզեցին  ամբոխի աչքի առջև: ՄԱԿ- ներկայացուցիչները այդ ակցիան դատապարտեցին:

Կախարդության մասին օրենքը Պապուա-Նոր Գվինեայում ընդունվել է 1971-ին: Դրա տեքստը այնպես է կազմված, որ ոչ հաստատում, ոչ էլ հերքում է  կախարդությունը: Սակայն փաստաթղթից հետևում է, որ մարդիկ, ովքեր իրենց համարում են կախարդության ազդեցության տակ, իրենց արարքների համար պատասխանատվություն չեն կրում: Դրա համար էլ, կախարդությամբ զբաղվողները հանցագործ են համարվում, իսկ նրան սպանողները կարող են այդ փաստը օգտագործել իրենց դատավճիռը մեղմացնելու համար:

Օրենքը ձևակերպման պատճառով, ձևականորեն չի թույլատրում մահապատիժը, սակայն երկրի քաղաքացիներին մղում է ինքնուրույն  հաշվեհարդար տեսնել “կախարդների” հետ: 2012-ին երկրում վհուկների դեմ գործող մի շարժում կար, որոնք սպանում էին կախարդներին և ուտում նրանց մարմնի մասերը: Այդ ավազակախմբի անդամների խոսքով, կախարդներին գտնել օգնում էին հոգիները: Կաննիբալիզմի պատճառով երկրի իշխանությունները ստիպված էին անգամ հետաձգել ընտրությունները, քանի որ բնակիչները պարզապես վախենում էին գնալ ընտրատարածք:

Պապուա -Նոր Գվինեայում  բազմաթիվ համայնքներ են բնակվում, որոնք խոսում են ավելի քան 850 լեզուներով: Նրանցից շատերը բարեկամների հիվանդությունները ևս վերագրում են կախարդությանը: Հաճախ մեղադրանքի զոհ են դառնում այլ համայնքների, եկվոր կանայք, որոնք բարեկամներ չունեն:

 

Դիտվել է 2235 անգամ:
Print Friendly

Leave a Reply