Որն է երջանկության և կենսուրախության գաղտնիքը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 15, 2010 14:30

Դալասում գտնվող ամերիկյան Մեթոդիստական համալսարանի գիտական կոլեկտիվը հայտնաբերել Է երջանկության և կենսուրախության գաղտնիքը, այն Է՝ 25 րոպե տևողությամբ ինտենսիվ պարապմունքներ մարզասրահում կամ մարզահրապարակում: Բայց զբաղվել Է պետք ամեն օր: «Հետազոտությունների ընթացքում մենք եկանք այն եզրակացության, որ ֆիզիկական վարժություններն ու բեռնվածությունները մարդու ուղեղի ու հոգեբանության վրա նույն կերպ են ազդում, ինչպես և ուժեղ հակադեպրեսանտները»,-հայտարարել Է աշխատանքների ղեկավար պրոֆեսոր Ջասպեր Սմիթսը:

«Սակայն եթե դեղերը ոչ բոլորին են օգնում, ապա սպորտը ունիվերսալ Է և հակացուցումներ չունի»,-նշել Է նա: Գիտնականները պնդում են, որ ֆիզիկական բեռնվածությունները նվազեցնում են սթրեսը և գրգռվածությունը, դուրս են բերում դեպրեսիայից և ազատում անորոշ անհանգստություններից: «Դրա հետ մեկտեղ ընդամենը 25 րոպեն բավարար կլինի, որպեսզի մարդն սկսի իրեն երջանիկ զգալ»,-նշել Է Սմիթսը:

Դիտվել է 1284 անգամ:
Print Friendly

Leave a Reply