Ճապոնիայում գողը հասարակական զուգարանից տարել է “խելացի” զուգարանակոնքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 12, 2013 18:27

Թանկարժեք սանտեխնիկան` 3 հազար դոլար արժողությամբ զուգարանակոնքը անհետացել է Կիոտոյի այգիներից մեկի կանանց զուգարանից:

Ապրիլի 2-ին, առավոտյան ժամը 10-ին անհայտ քաղաքացին դիմել է իրավապահներին բողոքով. անհայտ անձինք կայանատեղիի լապտերը ներկել էին սպիտակ գույնով: Մասնագետները տեղ հասնելով, հայտնաբերեցին, որ ինչ որ մեկը հարևան զուգարանից գողացել է բազմաֆունկցիոնալ զուգարանակոնքը:

Քննիչների կարծիքով, գողությունը պրոֆեսիոնալի ձեռքի գործ է: “Խելացի” զուգարանակոնքը ներսարված էր ջրի ծախսը հսկող տվիչներով, բացի այդ, այն ուներ հակամանրէ ծածկույթ, որն աշխատում էր բիդեի պես, ուներ ավտոմատ տաքացուցիչ, որով կարելի էր ընտրել ջերմությունը:

Պաշտոնյաներից մեկն ասել էր, որ ծայրահեղ զարմացած է  տարօրինակ գողությամբ:

Դիտվել է 1739 անգամ:
Print Friendly

Leave a Reply