ԱՄՆ-ի հարավում ձնամրրիկներ են ու տորնադո

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 12, 2013 18:08

ԱՄՆ հարավային նահանգներում մոլեգնում է պտտահողմն ու մրրիկները, զոհվել է մեկ մարդ, մի քանիսը` վիրավորվել:

Միսիսսիպիում տորնադոն տասնյակ տներ է ավերել: Քեմփեր շրջանում մահվան դեպք է գրանցվել, հարևան շրջանում քամին շպրտել է բեռնատարներ:

Տարերքից տուժել է նաև ԱՄՆ-ի Միջին արևելյան հատվածը: Հոսանքազրկվել են տասնյակ հազարավոր տներ: Միսսուրիում կոտրվել են ծառերն ու էլեկտրալարերի վնասման պատճառ դարձել: Նահանգում արտակարգ իրավիճակ է հայտարարվել:

Սենթ Լուիսում հոսանքազրկվել է 24 հազար մարդ: Սալլիվան քաղաքում փոթորիկը քանդել է տեղի եկեղեցու կտուրը, որտեղ փորձերի նպատակով հավաքվում է երգչախումբը: Բարեբախտաբար մարդկանց հաջողվել է պատսպարվել նկուղներում:

Իսկ Մինեսոթայում ու Դակոտայում , որտեղ գարունն արդեն սկսվել էր,  ձնամրրիկ է: Արքանզասում պտտահողմի պատճառով ավերածություններ են, 4 մարդ էլ լրջորեն վնասվել է:

Օդերևութաբանների տվյալներով, ցիկլոնը շարժվում է հարավ-արևելյան ուղղությամբ ու  նախազգուշացնում են  Ալաբամայում, Ֆլորիդայում ու Ջորջիայում տորնադոյի առաջացման վտանգի մասին:

Դիտվել է 1948 անգամ:
Print Friendly

Leave a Reply