Մամեդյարովը Ջեյլանի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 12, 2013 18:43

Նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ընդունել է Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Ֆաթիհ Ջեյլանին:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրները և հայ-ադրբեջանական հակամարտությունը (Ղարաբաղյան հակամարտություն): Կողմերը նշել են, որ Ստեփանակերտի օդանավակայանում չվերթներ իրականացնելը բացասական ազդեցություն կունենա հակամարտության կարգավորման գործընթացի վրա:

Նույն օրը Մամեդյարովը ընդունել է նաև Եվրոպայի խորհրդի` Հայաստանի և Ադրբեջանի գծով ենթահանձնաժողովի անդամների պատվիրակությունը: Քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ և երկկող հարաբերություններ:

Դիտվել է 952 անգամ:
Print Friendly

Leave a Reply