Ադրբեջանում հերթական զինվորն է մահացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 12, 2013 17:46

Ադրբեջանական բանակում գրանցվել է զինվորի մահվան հերթական դեպքը:

Ադրբեջանի ներքին զորքերում ծառայող Ֆարման Հուսեյնովը, երրորդ հարկից ընկնելով, մահացել է, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

Ներքին գործերի նախարարությունում հաստատել են այդ տեղեկությունը և նշել, որ դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն: Դեռևս հայտնի չէ` ինքնասպանություն , թե դժբախտ պատահար է տեղի ունեցել:

1995թ. ծնված Հուսեյնովը ընդամենը մի քանի օր առաջ էր զինվորական ծառայության անցել:

Մարտի 24-ին ադրբեջանական “Դոկտրինա” ռազմական հետազոտությունների կենտրոնը զեկույցը է ներկայացրել 2013թ.-ի սկզբից ի վեր Ադրբեջանի ուժային կառույցներում զոհերի մասին: Զեկույցի համաձայն՝ ադրբեջանի ուժային կառույցներում զոհերի թիվը 20 է: Նրանցից միայն երեքն են մահացել սահմանին: Մնացած զոհերը գրանցվել են խաղաղ պայմաններում :

Այս նույն ժամանակահատվածում ուժային կառույցներում վիրավորվել է 14 մարդ, որից 12-ը պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ են:

Դիտվել է 993 անգամ:
Print Friendly

Leave a Reply