Մուրսին գեներալներին տվել է ավելի բարձր կոչում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 12, 2013 17:37

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին հինգշաբթի  բարձրացրել է բանակի հրամանատարների աստիճանները:

Մուրսիի խոսնակը տեղեկացրել է, որ Զինված ուժերի գերագույն խորհրդի երեք գեներալ-մայորների աստիճանը բարձրացվել է գեներալ-լեյտենանտների:

Վերջերս լուրեր էին պտտվում , թե իսլամիստ առաջնորդի և գեներալների միջև լարվածության մթնոլորտ է տիրում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին գնդապետ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի ղեկավարությամբ ռազմական ուժերի կողմից առաջադրվել էր Մուրսիի և ընդդիմության միջև երկխոսության առաջարկ, որը կատարվել է դեկտեմբերի զանգվածային ցույցերից հետո: Առաջարկը,  սակայն չէր ընդունվել:

Դիտվել է 1473 անգամ:
Print Friendly

Leave a Reply