Ուղղափառ հրեան թռիչքի ժամանակ իրեն փաթաթել է պոլիէթիլենային տոպրակով, քանի որ իր կրոնը արգելում է թռչել գերեզմանատների վրայով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 12, 2013 17:27

Համացանցում տարածվել է պոլիէթիլենային տոպրակով իրեն փաթաթած ինքնաթիռի ուղևորի լուսանկարը:
Տոպրակով փաթաթված տղամարդը ամոբղջությամբ սև գույնի հագուստով էր և գլխին գլխարկ էր կրում: Նկարի մեջ երևում է, թե ինչպես են նրա հետևում նստած ուղևորները ձգվել տղամարդուն տեսնելու համար:
Լուսանկարը հինգշաբթի օրը տեղադրվել էր Reddit կայքում և ըստ տեղեկությունների՝ տղամարդը հնագույն իսրայելական վանկանների՝ կոհեյնի, կրոնական հետնորդ է, որոնց արգելվում է թռչել գերեզմանատների վրայով:
Այդ իսկ պատճառով նրանք իրենց փաթաթում են տոպրակներով՝ որպես փողզիջումային տարբերակ:
Կոհեյնի ուղղափառ և պահպանողական համայքների ներկայացուցիչնեը խուսափում են մահացածների հետ առնչվելուց՝ ներառյալ գերեզմանատներ այցելելու արգելքը, եթե իհարկե մահացածը շատ մոտ բարեկամ չէ:
Ոչ բոլոր հրեա ուղղափառների կողմից ընդունված այդ հարցի վիճարկելի լուծումը, ինչպես վերոնշյալ տղամարդու դեպքում, պոլիէթիլենային տոպրակով փաթաթվելն է, որը արգելք է ստեղծում կոհեյնի և նրան շրջապատող անմաքրության միջև:
Որոշ թռիչքների ընթացքում ճանապարհը երկարացվում է գերեզմանատները շրջանցելու նպատակով: Ուղևորները նաև նախօրոք տեղեկացվում են, եթե ինքնաթիռի մեջ մահացած մարմին է տեղափոխվելիս լինում:
Որոշ դեպքերում ինքնաթիռի չվերթը հետաձգվում է, քանի որ անվտանգության նկատառումներով նարնք հրաժարվում են ինքնաթիռ թողնել տոպրակներով փաթաթված ուղևորների:
Եթե նույնիսկ կոհեյնին թողնեն բարձրանալ ինքնաթիռ, ապա արտակարգ իրավիճակներում նա ի վիճակի չի լինի վերցնել թթվածնային բալոնը կամ արագ փախչել ինքնաթիռից:
Այստեղ հարցական է մնում նրանց շնչելու հարցը:
Ըստ հրեական YatedNe’eman թերթի՝ տոպրակի վրա արված անցքերը կոտրում են շրջապատի և մարդու միջև եղած պատնեշը:

Դիտվել է 1467 անգամ:
Print Friendly

Leave a Reply