Գալուստ Սահակյանը պատասխանեց Փոստանջյանին, բայց…մտքում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 12, 2013 17:24

Այսօր Աժ ճեպազրույցի  ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն, արձագանքելով «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի այն դիտարկմանը,  թե ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը որպես իշխանավոր կնքեց իր մահկանացուն, մտածեց և իրեն բնորոշ տոնով ասաց. «Ասում են` 5 երեխաների մայր է…»: Երբ դահլիճից հուշեցին` 4, ավելացրեց. «Հա, որ չորս ա, կպատասխանեմ. ամբիցիաներով, առարկայական աղմուկով ինչ-որ բան ասել, ինչ որ բան հորդորել, դա քաղաքական ճակատագրի վախճան է: Դրա համար, եթե լուրջ մոտեցումներով ձևավորված գաղափար արտահատվեր, բնականաբար կպատասխանեի, բայց դե կին է, ես չեմ կարող հայհոյանքը հայհոյանքով պատասխանել: Մտքո´ւմս պատասխանեցի»:

Հարցին, թե իշխանությունը հակվա՞ծ է ընդիմության հետ բանակցությունների, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ընդդիմությա՞ն, թե՞ ընդդիմությունների: Պահ եկավ, որ ընդդիմություն ունեինք, էլի զրոյական աստիճան է` ընդդիմություններ»:

Գալուստ Սահակյանը ցավում է, որ էդպես էլ չունեցանք ծրագրված, կազմակերպված ընդդիմություն, և դա նորից քաղաքական դաշտի ցավը դարձավ. «Դրա համար էն, ինչի մասին խոսում է ընդդիմությունը և ժողովուրդը, իր արձագանքները կունենան` կունենան ոչ թե խոսքով, այլ կատարած գործերով»:

Նա հավատացնում է, որ այն խնդիրները, որոնք բարձրաձայնվում են, կներառվեն կառավարության նոր կազմում. «Միևնույնն է` պատասխանատվությունը` որպես քաղաքական առաջատար, մեզ վրա է ընկնում, և այդ պատասխանատվության շրջանակներում մենք լուրջ խնդիրներ ունենք լուծելու` անկախ նրանից, թե ընդդիմությունը հետագայում ինչպիսի կարգավիճակ կունենաա»,-ասաց նա:

Դիտվել է 806 անգամ:
Print Friendly

Leave a Reply