Մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 12, 2013 17:00

Ապրիլի 8-12-ը ԼՂՀ զինված ուժերի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հետ, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ, անցկացվեց մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական ցուցադրական զորավարժություն, որի ավարտական փուլին հետևում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և բարձրաստիճան զինվորականներ: Հանրապետության զորահավաքային ռեսուրսի համալրմամբ անցկացված զորավարժությանը ներգրավված էին տարբեր զորատեսակների ուժեր և միջոցներ:

Ինչպես զորամասի  “Բարձր” աստիճանի մարտական պատրաստականության բերման փուլում, այնպես էլ 150 կմ-ոց զորաշարժի, պաշտպանական բնագծերի գրավման, պաշտպանությունից հակահարձակման անցնելու ընթացքում իրականացված գործողություններում անձնակազմը դրսևորեց մարտավարամասնագիտական ու բարոյահոգեբանական բարձր պատրաստվածություն և իր առջև դրված ուսումնամարտական խնդիրները կատարեց հավուր պատշաճին:

Բանակի տարվա պատրաստության պլանով նախատեսված համաբանակային նշանակության միջոցառումն ավարտվեց պարգևատրման արարողությամբ:

Դիտվել է 934 անգամ:
Print Friendly

Leave a Reply