ՌԴ տիեզերական սեկտորին կհատկացվի 50 միլիարդ դոլար

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 12, 2013 17:34

Ուրբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 50 միլիարդ դոլար է հատկացրել նոր տիեզերակայան կառուցելու համար, որտեղից մարդիկ հնարավորություն կստանան թռչել տիեզերք մինչև տասնամյակի վերջը:

Պուտինը այցելել է Ռուսաստանի Վոստոչնի (Արևելյան) կոսմոդրոմը և հույս հայտնել, որ 2015 թ-ին նրանք կունենան առաջին թռիչքը դեպի տիեզերք:

Վոստոչնին մինչև  2020թ. լիովին շահագործման կհանձնվի:

Ռուսաստանը իր բոլոր անձնակազմային թռիչքները կատարում է Ղազախստանի Բայկանուր տիեզերակայանից: Դա այն նույն վայրն է, որտեղից Յուրի Գագարինը թռիչք է կատարել դեպի տիեզերք:

Նախագահ Պուտինը ասել է, որ 2013-2020թթ. Ռուսաստանը տիեզերական սեկտորին կկատարի 1,6 տրիլիոնի (51,8 միլիարդ դոլարի) հատկացումներ:

Դիտվել է 2373 անգամ:
Print Friendly

Leave a Reply