18 ոստիկաններ մեդալների են արժանացել

Պաշտոնական, Օրվա լուր | | April 15, 2010 14:05

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով  ոստիկանության օրվա կապակցությամբ ոստիկանության ոստիկանության 18 աշխատակիցների մեդալներ է շնորհել:

Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին շնորհվել է գեներալ լեյտենանտի կոչում:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով են պարգևատրվել  ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ, Արտյոմ  Բաբաջանյանը և ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Միքայել Նազարյանը:

Մարտական  ծառայության մեդալով`  ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել  Ավետիսյանը,   ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ  Սմբատ Խանջանի Ավետիսյանը,  ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ  Պավել  Խաչիյանը,  ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդուարդ  Կալիյանը,  ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ  Գարեգին Միրզոյանը,    ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նորայր  Մուրադխանյանը,  ոստիկանության պետական պահպանության վարչության հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի ջոկի հրամանատար, ոստիկանության ենթասպա  Հակոբ Մուրադյանը,  ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Ազատ  Սարգսյանը:

«Հասարակական  կարգի գերազանց պահպանման  համար» մեդալի են արժանացել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռուդիկ Արամյանը, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ  Տիգրան  Եսայանը,    ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնի ավագ տեղամասային տեսուչ, ոստիկանության մայոր     Վաչագան Իկիլիկյանը, ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մավրիկ  Խաչատրյանը, ոստիկանության քրեական հետախուզության  գլխավոր  վարչության  հատկապես կար&որ գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության փոխգնդապետ   Տիգրան  Խաչատրյանը,  ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնի հատկապես կար&որ գործերով  ավագ քննիչ, ոստիկանության մայոր   Տիգրան  Կիրակոսյանը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 5-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Ղազարյանը:

Դիտվել է 1871 անգամ:
Print Friendly

Leave a Reply