Այսօրվա դրությամբ ԲՀԿ քաղաքապետի թեկնածուն Վարդան Օսկանյանն է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 12, 2013 16:30

Ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի հաղթանակի դեպքում ի վերջո  ո՞վ է լինելու քաղաքապետ` Վարդան Օսկանյա՞նը, Գուրգեն Արսենյա՞նը, թե՞ Աբրահամ Մանուկյանը:

Այսօր ԱԺ ճեպազրույցում հարցին պատասխանեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը. «Նախ մենք մասնակցում ենք ավագանու ընտրություններին և շեշտը դնում ենք ավագանու վրա, իսկ հաջողության հասնելու դեպքում ավագանին կընտրի, թե ով է լինելու մեր քաղաքապետը»:

Միաժամանակ նա շեշտեց, որ ցուցակից կարելի է ենթադրել, որ քաղաքապետի թեկնածուն ցուցակի առաջին համարը զբաղեցնող Վարդան Օսկանյանն է. «Եթե ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված խնդիրներ կառաջանան, այդ ժամանակ ավագանին կքննարկի, սակայն այսօրվա դրությամբ քաղաքապետի թեկնածուն Վարդան Օսկանյանն է»:

Դիտվել է 840 անգամ:
Print Friendly

Leave a Reply