Ամերիկյան 911-ը` հայկական 911-ում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 12, 2013 16:17

Այսօր ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն էին այցելել ԱՄՆ ոստիկանության և հանրային անվտանգության գործակալության («911» ծառայություն) փորձագետներ։ Նրանք Հայաստանում են գտնվում աջակցելու ՀՀ ոստիկանությանը` ավելի արդյունավետ դարձնելու օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանքը և արդիականացնելու ոստիկանության պարեկային ծառայությունը։

Սրանք կարևոր նշանակության ունեն ոստիկանության գործունեության համար և լսելով ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի մասին, ամերիկացի փորձագետները ցանկություն էին հայտնել այցելել կենտրոն` առավել մանրամասն ծանոթանալու դրա աշխատանքին։

Հանդիպման ընթացքում ՃԿԿ պետ, գնդապետ Հ. Խանգելդյանն օտարերկրյա փորձագետներին հանգամանալից ներկայացրեց ճգնաժամային կառավարման կենտրոնի առաքելությունը, կառուցվածքը, գործունեության սկզբունքները, տեխնիկական հագեցվածությունն ու ծրագրային ապահովումը` նաև պատասխանելով հյուրերի հարցերին։

Ամերիկացի մասնագետներին հետաքրքրում էին տեղի ոստիկանության և շտապօգնության ծառայությունների հետ համագործակցության մեխանիզմները, ինչպես նաև մարդուն հրատապ օգնության «911» ծառայության զարգացման ծրագրերը։

Արտերկրի փորձագետները տպավորված էին տեսածով։ Նրանք նշեցին, որ շատ լավ է, որ ճգնաժամային կառավարման կենտրոնում կուտակվող տեղեկատվության զգալի մասը հասանելի է նաև շարքային քաղաքացիներին, քանի որ դա կարևոր է հանրային իրազեկման համար։

Դիտվել է 761 անգամ:
Print Friendly

Leave a Reply