Ռուսաստանցին գնել է հունական ամենահայտնի կղզին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 12, 2013 16:27

Սկորոպիոսը Հունաստանում մասնավոր կղզի է, որը վերջին տասնամյակում պատկանում էր հունական միլիարդատեր Արիստոտել Օնասիսի ընտանիքին: Այն վաճառվել է ռուսական միլիարդատերի 153 միլիոն դոլարով և պայմանով, որ չհրապարակվի գնորդի անունը:
Օնանիսի թոռնուհին չի ցանկացել գինը իջեցնել Քաթարի էմիրի համար, սակայն զիջել է ռուսական միլիարդատիրոջը: Կղզին, որը Օնասիսը գնել էր 1962թ.  15 հազար դոլարով, հայտնի էր որպես Օնասիսի և ԱՄՆ նախկին առաջին լեդի Ժակլին Քենեդիի 1968թ. հարսանիքի վայր:

Կղզին վաճառել է Օնասիսի թոռնուհի Աթենք Ռուսելը, որը միակ ժառանգն է, հաղորդում է The Daily Mail-ը:

Նա նպատակ ուներ գործարք կնքել Քաթարի էմիրի հետ, սակայն այն ձախողվեց, երբ Աթենքը չհամաձայնեց գինը իջեցնել 260 միլիոնից: Էմիրը մխիթարվեց, որ կարողացավ գնել վեց կղզիներից բաղկացած խումբ 11 միլիոն դոլարով:

Ռուսական միլիարդատիրոջ անձը, որը գնել է կղզին, գաղտնի է: Սկորպիոսը գտնվում է Հոնիական  ծովում և ծածկված է անտառներով ու ավազե լողափերով:

Դիտվել է 1831 անգամ:
Print Friendly

Leave a Reply