Ֆրանսիայի սենատը ընդունել է նույնասեռականների ամուսնություններն օրինականացնող օրինագիծը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 12, 2013 16:02

Ֆրանսիայի սենատը քվեարկել է միասեռ ամուսնություններն  օրինականացնելու օրինագծի օգտին, որը ուժի մեջ կմտնի ամռանը:

Չնայած երկրում տեղի ունեցող հզոր ցույցերին՝  սոցիալիստների կողմից ղեկավարվող խորհրդարանի  վերին պալատը ընդունել է օրինագիծը: Այս որոշման հիմնական ընդդիմադիրները՝ պահպանողականները և հռոմեացի կաթոլիկները, պաշտպանում են ավանդական ամուսնությունները:

Փետրվարին նույնպես մեծամասնություն կազմող սոցիալիստների կողմից ղեկավարվող Ազգային ժողովում ընդունված օրինագիծը խորհրդարանի  երկու պալատներում կանցնի երկրոդ ընթերցում՝ նրանում որոշակի փոփոխություններ մտցնելու համար:

Օրինագիծը թույլ կտա նույնասեռական ամուսնությունները, ինչպես նաև կօրինականացնի նույնասեռականների կողմից երեխա որդեգրելու փաստը: Անցած տարի իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Օլանդը, ընտրվելու դեպքում, խոստացել էր նման օրենք ընդունել:

Ներկայումս ավելի քան տասը  երկրներ՝ հիմնականում եվրոպական, թույլատրում են նույնասեռական ամուսնությունները:

Դիտվել է 1524 անգամ:
Print Friendly

Leave a Reply