Փոստանջյանը Արմեն Մարտիրոսյանին քննադատողներին. «Դո´ւք լինեիք այնտեղ և ձեզ դրսևորեիք` որպես հմուտ, տղամարդկային քաղաքական գործիչներ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 12, 2013 15:08

«Երբ մահակներով զինված ոստիկանները հարձակվում են մի քաղաքացոււ վրա, ով զինված չէ և բռնի ուժ են գործադրում, այստեղ խելամիտն ո՞վ է»,-այսօր խորհրդարանում հարցրեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը` ի պատասխան «Անկախ»-ի դիտարկմանը, թե  Արդարադատության նախարարը Մարտիրոսյանի այդ օրվա պահվածքը համարել էր խելամիտ քաղաքական գործչին ոչ վայել:

Փոստանջյանը քննադատողներին ասում է. թող իրենք լինեին նույն տեղում և փորձեին պաշտպանել և´ ոստիկաններին, և´ քաղաքացիներին. «Չեմ ուզում վիրավորել, տղամարդիկ են, հարգում ենք մենք իրենց, բայց թող դո´ւք լինեիք այնտեղ և ձեզ դրսևորեիք` որպես հմուտ, տղամարդկային քաղաքական գործիչներ»:

Իսկ Արմեն Մարտիրոսյանը, Փոստանջյանի կարծիքով, և´ խելամիտ քաղաքական գործիչ է, և´ ամուր տղամարդ:

Դիտվել է 1677 անգամ:
Print Friendly

Leave a Reply