Այց ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 12, 2013 14:31

ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները 2013թ. աշխատանքային պլանի համաձայն ապրիլի 11-ին այցելել են ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ: Այցին մասնակցում էին նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության, Չինաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ, Լիտվայի, Հունաստանի, Ղազախստանի, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի, Ռումինիայի և Ֆրանսիայի ռազմական կցորդները:
Այցի սկզբում ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ Մ.Իսախանյանը ռազմական կցորդներին է ներկայացրել ճեպազրույց իր ղեկավարած ստորաբաժանման վերաբերյալ` նշելով վարչության գործառույթները, կառուցվածքը, ինչպես նաև ներկայացրել է համառոտ տեղեկություններ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների վերաբերյալ:
Ճեպազրույցից հետո ռազմական կցորդներն այցելել են Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ և Եղվարդի ռազմական գործարան: Հյուրերը հնարավորություն ստացան շրջելու ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տարածքում` առավել մանրամասն ծանոթանալով ձեռնարկությունների գործունեությանն ու արտադրանքի տեսականուն:

Դիտվել է 2222 անգամ:
Print Friendly

Leave a Reply