Տարեց այրին մեծացրել է կուրծքն ու սիրեկան գտել` համաձայն ամուսնու վերջին ցանկության
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 12, 2013 14:12
Տարեց բրիտանուհին հույսը չէր կորցրել ամուսնու մահից հետո: Այրիանալով` 67-ամյա կինը հիմա պատրաստվում է նորից ամուսնանալ` կատարելով հանգուցյալ ամուսնու վերջին ցանկությունը: 2010-ին ծանր հիվանդությունից արդեն մահամերձ ամուսնուն նա խոստացավ, որ վիրահատությամբ կմեծացնի կուրծքն ու կրկին կամուսնանա:
Ջոան Լլոյդի նոր ընտրյալը 29-ամյա Ֆիլ Աբսոլն է, որի հետ նա համացանցում է ծանոթացել: ”Ես նրան սիրահարվեցի առաջին հայացքից: Մենք իրար շատ ենք սիրում ու մեզ մոտ սեռական կյանքը պարզապես գերազանց է: Ես հաստատ դրա համար դեռևս ծեր չեմ: Մենք ասես մի պատիճի հատիկներ լինենք, թվում է` իրար վաղուց գիտենք”,-ասում է երջանիկ կինը: Նա պատմել է, որ ամուսնու մահից հետո չի մտածել, որ կրկին ինչ-որ մեկի հետ լուրջ հարաբերություններ կունենա:
Ֆիլը, որը Ջոանի թոռից շատ քիչ է մեծ, ասում է.”Ջոանը գերազանց կառուցվածք ունի ու երբեմն իրեն այնպես է պահում, ասես շատ երիտասարդ է: Ես առաջներում էլ հարաբերություններ եմ ունեցել ինձանից տարիքով մեծ կանանց հետ, սակայն միայն նրա դեպքում կարող եմ ասել, որ մենք մի ալիքի վրա ենք”: Նա նույնիսկ խոստովանել է, որ իր մայրն էլ է հավանություն տվել այդ
հարաբերությանը, ասելով`տարիքը ընդամենը թիվ է:
Զույգը հարսանիքի ամսաթիվը դեռևս չի որոշել, սակայն Ջոանը ցանկանում է շքեղ հարսանիք անել, քանի որ առաջին անգամ ամուսնացել է առանց հարսանիքի ու հիմա ցանկանում է այդ բացթողումը լրացնել: Միակ տարաձայնությունը զույգի երաժշտական նախապատվությունն է:
Ջոանը հիշում է, որ մահից առաջ ամուսինն ասել էր.”Մեծացրու կուրծքդ ու երիտասարդ սիրեկան գտիր: Նա ասաց, որ ամենաշատը ինձ համար դա է ցանկանում: Ես համոզված եմ, որ նա ինձնով կհպարտանար”:
2011-ին Ջոանը , որը նախկինում մոդել է եղել, վիրահատությամբ մեծացրեց կուրծքը, դրա վրա ծախսելով 4 հազար ֆունտ ստեռլինգ: Նրա մասին գրեց բրիտանական Sun թերթը ու ընթերցողները պարզապես նրան հեղեղեցին հիացմունքի ու հավանության արտահայտություններով հաղորդագրություններով: Նրանց թվում էր նաև Ֆիլը:
Զույգը մեկ տարի հանդիպեց, ապա երիտասարդը Ջոանի մոտ փոխադրվեց : Ջոանի 4 երեխաներն ու 13 թոռները միայն պաշտպանում են մոր ընտրությունը.”Իմ մեծ ընտանիքն անհամբերությամբ է սպասում այդ հարսանիքին: Իսկ Ֆիլի ծնողները շատ ուրախ են, որ նա վերջապես ամուսնանում է”:






Facebook
Tweet This
Email This Post
