Մոնսերատ Կաբալիեն նշում է իր 80 ամյակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 12, 2013 13:21

2013թ ապրիլի 12-ին Մոնսերատ Կաբալիեն նշում է իր 80 ամյակը: Օպերային երգչուհին ծնվել է Բարսելոնայում: 1954թ.  նա գերազանց ավարտել է տեղի Ֆիլհարմոնիկ դրամատիկական լիցեյը: Երկու տարի հետո նա Բազելի թատրոնի մեներգչուհին էր:

Երգչուհին միջազգային ճանաչում ստացավ 1965թ., երբ Նյու-Յորքի “Կարնեգի հոլում” նա համերգներից մեկում փոխարինեց ամերիկուհի երգչուհի Մերիլին Հորնին: Կաբալիեի այդ կատարումը “Լուկրեցիա Բորջիա” -ում օպերայի աշխարհում մեծ աղմուկ բարձրացրեց: Դահլիճը 20 րոպե ծափահարում էր:

Նրա լավագույն կատարումներն են “Տոսկա”, “Սալոմեա”, “Մարիա Ստյուարդ” և “Ադրիանա Լեկուվեր” օպերաների գլխավոր դերերը: Ընդհանուր առմամբ երգչուհին 125 օպերային դերեր է կատարել:

Իր կարիերայի ընթացքում Մարիա դե Մոնսերատ Վիվիանա Կոնսեպսիոն Կաբալիե -ի-Ֆոլկը շատ հարգի մրցանակներ է ստացել: Երգչուհին մինչև հիմա համերգներ է տալիս և ակտիվ զբաղվում է բարեգործությամբ: Նա ՄԱԿ-ի պատվավոր դեսպան է և ՅՈՒՆԵՍԿՈ-ի բարի կամքի դեսպան:

Ֆրեդի Մերկյուրին երգչուհու պատվին գրել է  Exercises in Free Love պիեսը, իսկ  “Բարսելոնա” երգը Մերկյուրիի և Կաբալիեի կատարմամբ դարձավ 1992թ. Օլիմպիադայի հիմնը:

Օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեին 2012թ.  նոյեմբերի 1-ին դուրս գրեցին բարսելոնական հիվանդանոցից , որտեղ նա բուժվում էր միկրոկաթվածից հետո: Դրանից երկու շաբաթ առաջ նա բարեգործական համերգ պետք է տար Եկատերինբուրգում, բայց համերգի նախորդած գիշերը նա կորցրել էր գիտակցությունը և ընկնելով կոտրել ձեռքը: Նրան տեղափոխել էին Եկատերինբուրգի հիվանդանոցներից մեկը, որտեղ բժիշկները ախտորոշել էին միկրոկաթված և ուսի ոսկրի կոտրվածք: Մոնսերատ Կաբալիեն հրաժարվել էր պառկել հիվանդանոցում`գերադասելով վերադառնալ Իսպանիա:

Դիտվել է 1750 անգամ:
Print Friendly

Leave a Reply