Վրաստանում 30 տոննա հայկական կոնյակ տեղափոխող բեռնատար է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 12, 2013 13:21

Վրաստանում այրվում է Հայաստանից 30 տոննա կոնյակ տեղափոխող բեռնատար, հայտնում է  Tert.am-ը` հղում տալով «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը և վրացական հեռուստաընկերությանը։

Բեռի սեփականատիրոջ ինքնությունը դեռ հայտնի չէ։
Հրդեհը բռնկվել է այն պահին, երբ բեռնատարը գտնվել է «Ռուիս» թունելում՝ Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոմայրուղում։ Նախնական տվյալներով՝ հրդեհի բռնկման պատճառը փոխադրամիջոցի անսարքությունն է։

Գորիի շրջանի հրշեջ ծառայության պետը տեղեկացրել է, որ թունելում անջատվել է էներգամատակարարումն ու աշխատում են հրշեջ-փրկարարները։

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հերթապահի հետ, ով հաղորդել է, որ նախնական տվյալներով հրդեհը մեկուսացված է: Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարներ: Այրվել է վարորդի խցիկը. տուժածներ չկան:

Դիտվել է 876 անգամ:
Print Friendly

Leave a Reply